TikTok-ը եւ WeChat-ն ԱՄՆ-ում կարգելվեն սեպտեմբերի 20-ից: Այս մասին հայտնել է ԱՄՆ առեւտրի նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը Չինաստանում արտադրված այդ հավելվածների լրիվ արգելափակման մասին է:

Ավելի վաղ հավելվածների արգելման մասին հրամանագիր էր ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հրամանագրում ասվում է, որ «ՉԺՀ Կոմունիստական կուսակցությունը օգտագործել է հավելվածի տվյալները, որպեսզի սպառնա ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը»:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ Google եւ Apple ընկերությունները հայտնել են, որ ջնջել են այդ հավելվածները: