ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «ռազմական պարծենկոտություն» է անվանել Թայվանի նեղուցի մոտ Չինաստանի զորավարժությունները, հաղորդում է AFP-ը:

«Մենք պատվիրակություն ենք ուղարկել Թայվան, ինչին Չինաստանը պատասխանել է ռազմական պարծենկոտությամբ»,-ասել է Պոմեպոն:

Ավելի վաղ ՉԺՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ժեն Գոցյանը հայտնել է, որ Չինաստանը զորավարժություններ է անցկացնում Թայվանի նեղուցի մոտ: Նրա խոսքով՝ զորավարժությունները պատասխան են նեղուցում ստեղծված իրավիճակին, եւ դրանց նպատակն է ապահովել պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Թայվանը կառավարում է սեփական վարչակազմը 1949 թվականից, պահպանում է սեփական դրոշն ու նախկին Չինական Հանրապետության որոշ ատրիբուտներ։ Պեկինը համարում է, որ Թայվանը Չինաստանի նահանգներից մեկն է։