Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամմատեին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է «Հանրապետություն» թերթը՝ հղում անելով երկրի ղեկավարի հայտարարությանը տեղական ռադիոկայաններից մեկի եթերում:

«Մենք կդիմենք ժողովրդին, քանի որ կորոնավիրուսի թեսթի արդյունքը, որը ինձ արել են նախորդ օրը երեկոյան, պարզվեց՝ դրական է»,- նախագահի խոսքերն է մեջբերում թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: