Վանի Արճեշ գավառում գանձագողերը 5000-ամյա պատմական գերեզմաններ են կողոպտել։

Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, ոսկի և պատմական իրեր որոնելու համար այստեղ եկած գանձագողերը փոսեր են փորել և դուրս շպրտել նաև մարդկային ոսկորներ։

Արճեշ գավառից 20 կմ հեռավորության վրա գտնվող Չելեբիբաղը թաղամասի պատմական գերեզմանոցը գանձագողերի թիրախն է դարձել։

Լրատվամիջոցը հայտնում է, որ գանձագողերն արդեն երկրորդ անգամ են ավիրում այդ գերեզմանոցը, որտեղ պահպանվում են նաև արճեշցի հայտնի աշուղ Էմրահի և Սելվիհանի դամբարանները։