Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի համայնքում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել  Մեծ Պարնի համայնքի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։40-ին, մարվել՝ 19։06-ին։

Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։