Սեպտեմբերի 19-ին, ժամը 08։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ «ԳԳՄ»-ի մոտակայքում, ծխում է տորֆ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և չորս ջրատար ավտոմեքենա։