Սեպտեմբերի 18-ին, ժամը 21։15-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգուտ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։40-ին, մարվել՝ 23։00-ին։

Պարզվել է, որ Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 170 հակ կուտակած անասնակեր։