ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում երեկույթի ժամանակ արձակված կրակոցների հետեւանքով մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 14-ը, փոխանցում է 13WHAM-ը։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը։ Ականատեսի խոսքով՝ կրակոցների ձայներն «իրեն հիշեցրել են Վիետնամական պատերազմի մասին»։

Ռոչեսթերի ոստիկանության ղեկավար Մարկ Սիմոնսի հաղորդման համաձայն՝ կրակոցների զոհերը 18 եւ 22 տարեկան տղամարդ ու կին են։