Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիում անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Իր ֆեսյբուքյան էջում նա գրել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ: Վերջին տարիներին քաղաքում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով երեկ այցելել եմ բերդաքաղաք: Աշխատանքային օրակարգում տեղ գտած հարցերն էին.

-բնակարանաշինություն

-Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում

-խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում

-շրջանային բուժմիավորման շենքի կառուցում

-Շուշի տանող ճանապարհի վերանորոգում

Շրջվարչակազմի շենքում անց եմ կացրել նաև աշխատանքային խորհրդակցություն և կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուներին տվել այս անգամ բանավոր նախազգուշացում»: