Կրասնոդարում քրեական գործ է հարուցվել անշարժ գույքի խոշոր գործակալության ղեկավարներից մեկի եւ նրա կնոջ սպանության փաստով, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Տեղեկացված աղբյուրը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ մարմինները՝ գլխին հրազենային վնավածքով գտնվել են սեպտեմբերի 17-ին Բելոզյորնի քաղաքամերձ գյուղի տարածքում ջրհորի մեջ։

Մեկ այլ աղբյուրի տվյալներով՝ մահացածների ինքնությունը պարզվել է՝ նրանք են «Այաքս-Ռիելթ» անշարժ գույքի գործակալության նորակառույցների բաժնի պետ 55-ամյա Օլեգ Չերեդնիչենկոն եւ նրա 54-ամյա կինը։ Սպանվածը ընկերությունում համակարգում էր կառուցապատողների հետ փոխգործակցությունների հարցերը, անմիջաբար գնորդ հաճախորդների հետ չէր աշխատում։

Քրեական գործը հարուցվել է «սպանություն» հոդվածով, «Ինտերֆաքսին» հայտնել են ՌԴ ՔԿ երկրամասային քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ գործի մանրամասները չբացահայտելով։

«Այաքս» անշարժ գույքի գործակալությունը Կրասնոդարում ամենախոշորներից եւ ամենահներից մեկն է։ Գործում է 1998 թվականի հուլիսից։