Իրենց «քաղաքական արարքներով» հայտնի ռուս փրանքերներ Վովանը եւ Լեքսուսը խաբել են Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, որը նրանց հրավիրել է այցելել Բրյուսել, հայտնում է «Sputnik-Բելառուսը»։ 

Փրանքերները զանգահարել են Սասոլիին՝ ներկայանալով Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայա (նրան հնչունավորել է աղջիկ) եւ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդա։ Զրույցի սղագրությունը նրանք տեղադրել են բաց հասանելիությամբ։

Սասոլին զրուցակիցներից հետաքրքրվել է Բելառուսի գործերի ընթացիկ վիճակից, նրանք իրենց հերթին հարցրել են՝ հանրապետության դեմ պատժամիջոցներ կլինե՞ն Եվրախորհրդարանի գծով։ Ի պատասխան ԵԽ ղեկավարը Տիխանովսկայային Բրյուսել է հրավիրել։

«Մեզ մոտ հոկտեմբերի սկզբին սկսվելու է հաջորդ նստաշրջանը, եւ դա ձեզ համար մեզ այցելելու լավ առիթ կլինի»,- ասել է Սասոլին։ Նա նաեւ խոստացել է Տիխանովսկակայի հնարավոր այցը քննարկել ԵԽ արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Դեւիդ Մաքալիսթերի հետ։