Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 14;15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Հրաչյա Ստեփանյանը իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, այնուհետև օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վրաերթի ենթարկված տղամարդու ինքնությունը։