Տնտեսական ճգնաժամի, արտակարգ դրության պայմաններում իշխանությունները հարկերը 4-6 անգամ բարձրացնում են: Այս մասին այսօր`սեպտեմբերի 19-ին, Աջափնյակ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Չի կարելի էդ 5-6 անգամ թանկացնելը, քանի որ շրջանառություն չկա, երբ որ վիճակը կլավանա, առեւտուր կան, կզգաս 4000 աշխատումա, թող 100-ը վճարի պետությանը: Էն վախտ որ հեղափոխություն էր՝ ժողովուրդն է իշխանությունը, ժողովուրդն է որոշողը, հիմա ժոզղովուրդը գնում է՝ բանի տեղ դնող չկա»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ ժողովրդի մյուս խնդիրը վարկերն են, որոք մարդիկ չեն կարողանում վճարել:

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ եւս մեկ խնդիր է ՌԴ մեկնել ցանկացողների հարցը, որը լուծում չի ստանում. «Պետք է գնալ Վրաստանի հետ բանակցել, որ մեր ժողովուրդը անցնի, ընդհանրապես Վրաստանում չիջնի եւ գնան ՌԴ: Պետք է այդ հարցերով զբաղվեն, նստեն, լսեն մարդկանց»:

Հաջորդ խնդիրները ըստ ԲՀԿ առաջնորդի դիմորդների ընդունելության եւ ուսման վարձերի բարձրացման հարցն է, որն անթույլատրելի է այս պայմաններում:

Գագիկ Ծառուկյանը նաեւ ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված բոլոր հետազոտություններն ու դեղամիջոցները պետք է անվճար լինեն:

«Ես ասում եմ ամենակարեւոր, ցավոտտ հարցերևը, որն իշխանությանը դուր չի գալիս, հիմա ամբողջ մեխանիզմը խոդ են տվել Ծառուկյանի դեմ, մարզերից 10 հազար մարդ են կանչել քննության, այ ձեր ցավը տանեմ, ուզում եք՝ մի միլիոն մարդ կանչեք, ես գիտեմ՝ արդար եմ, ինչ խոսք եմ տվել, մի բան էլ ավել արել եմ, Աստված վերեւից տեսնում է: Իսկ իրենց մոտեցումները ոչ մի բան մշտական չի, բոլորն էլ գիտեն բանվորի ընտանիքից եմ եղել, զրոյական վիճակ, ոչ պետական պաշտոն եմ ունեցել, էս մարդիկ սովոր են շանտաժի մուտիլովկի, հարցադրումը, հարցը ասում եմ, լուծումն էլ եմ ասում, եղբայր ջան ճիշտ չեմ ասի, թող ասեն պարոն Ծառուկյան էս բանը ճիշտ չեք ասում»,-ասաց նա: