Mercedes-Benz ընկերությունը թողարկել է կոնֆիգուրատոր եւ հրապարակել W223 սերիայի S-Class-ի վերաբերյալ եվրոպական փրայս-թերթիկ։ Նորույթը մի փոքր է թանկ մրցակիցներից եւ չափավոր է թանկացել․ Գերմանիայում գները սկսվում են 94,5 հազար եվրոյից՝ S 350 d տարբերակի երկար հիմքով հետին հաղորդակով սեդանի համար։ Մատակարարումները կսկսվեն դեկտեմբերին, հայտնում է «Մոտորը»։

Ինչպես եւ նախատեսվում էր, նոր Mercedes-Benz S-Class-ը կարող է լինել բացառապես 6-գլանանի։ Առավել հավանական տարբերակն է S 350 d նախնական մոդիֆիկացիան՝ 286-ուժային (600 Նմ) OM656 տուրբոդիզելով՝ 2,9 լիտր ծավալով, որը կարելի է պատվիրել հետին կամ լիահաղորդակով, անվային կարճ կամ երկար հիմքով։ Մնացած բոլոր տարբերակները բացառապես լիահաղորդակ են։ Գերմանիայում երկար հիմքով մոդիֆիկացիայի համար լրավճարը կազմում է 3,1-3,5 հազար եվրո։

Երկար հիմքով, լիահաղորդակ, 330-ուժային (700 Նմ) տուրբոդիզելով Mercedes-Benz S 400 d 4Matic-ի գները սկսվում են 108,6 հազար եվրոյից։ Միջանկյալ թոփ տարբերակը՝ բենզինային S 500 4Matic-ը (435 ձ․ու․, 520 ՆՄ) կարժենա նվազագույնը 119,4 հազար եվրո։ Գերմանական կոնֆիգուրատորը հոկտեմբերին կհամալրվի եւս մեկ բենզինային մոդիֆիկացիայով՝ S 450 4Matic, 367-ուժային (500 Նմ) 3.0 տուրբոշարժիչով, իսկ 2021 թվականին կհայտնվեն 8-գլանանի տարբերակները։

Սերնդափոխությունից հետո Mercedes-Benz S-Class-ը շարունակել է մի փոքր թանկ մնալ մրցակիցներից՝ Audi A8-ից եւ BMW 7-Series-ից։ Ըստ հզորության նվազագույն հագեցվածությամբ համեմատվող տարբերակների գնային տարբերությունը կազմում է  5-6 հազար եվրո։ Սակայն բենզինային երկար հիմքով S 500 4Matic-ը համեմատաբար ավելին արժե Audi-ի եւ BMW-ի ֆլագմանների 8-գլանանի տարբերակներից, հետեւաբար կարգավորումների քանակի ավելացմանը զուգահետ Mercedes-Benz-ի նորույթի գնային տարբերությունը միայն կաճի։

Ամբողջապես կառավարվող անիվները կարժենան 1,5 հազար եվրո, լրացուցիչ իրականությամբ պրոյեկցիոն դիսփլեյը՝ 3,5 հազար եվրո, իսկ պրեմիումային Burmester 4D աուդիոհամակարգը՝ ծավալուն հնչողությամբ արժե 7,8 հազար եվրո։