1963-1971 թվականներին Pepsi Cola ընկերության նախագահ եւ 1971-1986 թվականներին PepsiCo-ի գլխավոր տնօրեն Դոնալդ Քենդալը մահացել է 99 տարեկանում, հայտնում է CNN-ն։

Հեռուստաընկերությունը նշում է, որ ձեռնարկատերը մահացել շաբաթ բնական մահով իր տանը՝ ընտանիքի անդամներով շրջապատված։

Քենդալն ամերիկացի առաջին ձեռներեցներից մեկն է, որը բիզնես է զարգացրել ԽՍՀՄ-ում եւ Չինաստանում, խորհրդային շուկայում է հայտնվել իր Pepsi ըմպելիքի շնորհիվ։ 1959 թվականին Մոսկվայում տեղի ունեցած «ԱՄՆ արդյունաբերական արտադրանք» ամերիկյան ազգային ցուցահանդեսում Դոնալդ Քենդալը հանդիպել է ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովի հետ եւ խորհրդային ղեկավարին համտեսելու համար Pepsi է տվել այդ ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի ներկայությամբ։

1970-ական թվականների սկզբին PepsiCo-ի ղեկավարը Մոսկվայում բանակցություններ է վարել ԽՍՀՄ-ում ըմպելիքի արտադրության եւ վաճառքի շուրջ։ Արդյունքում Խորհրդային Միությունում բացվել են ամերիկյան ընկերության արտադրանքի արտադրության գործարաններ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2004 թվականին Քենդալին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով։

PepsiСo-ն, որն աշխարհում զովացուցիչ ըմպելիք արտադրողներից ամենախոշորներից մեկն է, թողարկում է նաեւ կաթնամթերք, չիպսեր, սնեքներ եւ այլ սննդամթերք։