ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը վրիպել է ուկնդրին վստահեցնելով մինչեւ իր ելույթի ավարտը COVID-ի հետեւանքով մահվան 200 մլն դեպքի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գնահատականների համաձայն (կորոնավիրուսից) կմահանա 200 միլիոն մարդ՝ հավանաբար, մինչ այն, երբ ես կավարտեմ այս զրույցը»,- հայտարարել է Բայդենը՝ ելույթ ունենալով ընտրողների առջեւ։

Բայդենը, հավանաբար, նկատի է ունեցել կորոնավիրուսով մոտ 200 հազար պացիենտներին, որոնք այս պահին ԱՄՆ-ում մահացել են։