Նյու Յորքի մետրոյում գնացքի վագոնը շեղվել է եկել գծերից, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով New York Daily-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Մանհեթենի տարածքում:

Նախնական տվյալներով` 30-ամյա անօթեւանը մի քանի տախտակ է նետել ռելսերի վրա, ինչից հետո գնացքը դուրս էր եկել գծերից: Տղամարդը ձերբակալվել է մետրոյի ուղեւորների ջանքերի շնորհիվ, ովքեր պահել էին նրան միջադեպից հետո:

Միջադեպի արդյունքում վեց մարդ է վիրավորվել, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: