Ես չեմ ուզում որեւէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը, որը շատ հուզական էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով:

«Այդ առումով կթողնեմ առանց մեկնաբանության»,-հավելեց նախարարը: