Առանց ավտոմեքենաների համաշխարհային օրը, որը շատ երկրներում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 22-ին, անցկացվում է զբոսանքի, հեծանիվ վարելու եւ հասարակական տրանսպորտից օգտվելու գաղափարի խթանման համար: Օրվա գլխավոր կարգախոսը` «Քաղաքը` որպես մարդկանց եւ կյանքի համար տարածք»:

Չափից շատ մեքենաները ոչ միայն միայն մեծ քաղաքների խնդիրն են. այս խնդիրը վաղուց արդեն գլոբալ է: Չէ որ ավտոտրանսպորտը ոչնչացնում է ինչպես մոլորակի կենսոլորտը, այնպես էլ մարդուն. հաշվարկված է, որ ամեն օր ավտոմեքենան ավելի քան 3000 մարդ է սպանում: Իսկ ամեն րոպե մի նոր մարդասպան ավտոմեքենա է արտադրվում. այդպիսին է վիճակագրությունը: