«Սու-30 ՍՄ» կործանիչների օղակը Երեւանի երկնքում տոնական թռիչք կատարեց։

Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր նշում է անկախության 29-րդ տարեդարձը։

Օղակը մի քանի շրջան կատարեց մայրաքաղաքի վրա, ցուցադրեց շարքի վերադասավորում եւ զույգով թռիչքներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կործանիչների թռիչքին հետեւում էր Հաղթանակի զբոսայգուց։

Այգուց հեռանալուց առաջ նա ծաղիկներ դրեց Անհայտ զինվորի շիրմաքարին։