Այս տարվա սկզբին Բոտսվանայիի հյուսիս-արեւմուտքում 330 փղերի հանկարծակի մահվան պատճառը, հնարավոր է, այն է, որ նրանք կապտականաչ թունավոր ջրիմուռներով աղտոտված ջուր են խմել, հայտնել է կառավարությունը, հաղորդում է AFP-ը:

Սերոնգայի շրջանում փղերը մահացել են նյարդաբանական խանգարումից, որն, ըստ երեւույթին, տեղի է ունեցել «տարածաշրջանում ջրի աղբյուրներում թունավոր ցիանոբակտերիաների ծաղկումով» վարակված խմելու ջուր օգտագործելու պատճառով»,- ասել է Վայրի բնության եւ ազգային պարկերի վարչության տնօրենի պաշտոնակատար Սիրիլ Տաոլոն:

Տաոլոյի խոսքերով՝ անհասկանալի մահերը դադարել են այն բանից հետո, երբ այդ ջրավազանները ցամաքել են։

Նա նշել է, որ վայրի կենդանիների այլ տեսակներ չեն տուժել: