Ավստրալիայի փրկարարները երեքշաբթի օրը փորձել են ավստրալական Թասմանիա կղզու հեռավոր արեւմտյան ափ նետված հարյուրավոր կետերին ջրի մեջ հետ բաց թողնել` հույս ունենալով վերջ դնել կաթնասունների այս տեսակի երբեւէ տեղի ունեցած վատագույն զանգվածային դուրս նետմանն ափ, հաղորդել է RG-ն:

Ջրից դուրս մնացած մոտ 270 կետից 90-ին հնարավոր չէ փրկել, հաղորդում է BBC-ն: Ծովային կենսաբանները մտավախություններ ունեն, որ մահացած կենդանիների թիվը կավելանա: Դեռ հայտնի չէ, թե ինչն է կետերին գրավել ափին: Թասմանիայում կետերի նման զանգվածային դուրս նետում չէր նկատվել 2000-ականներից ի վեր, երբ ափին ավելի քան երկու հարյուր կետ էր հայտնվել:

Կետերից շատերը գտնվում են «համեմատաբար դժվարամատչելի» վայրերում, ինչը խնդիրներ է ստեղծում փրկարարների համար: Ակնկալվում է, որ փրկարարական օպերացիան, որը դժվարանում է ուժեղ ալիքների պատճառով, կտևի առնվազն երկու օր: