Բաթումիի Հանրապետական ​​հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ է մահացել: Փաստը հաստատել են Աջարիայի առողջապահության նախարարությունում:

Ծանր վիճակում գտնվող 67-ամյա մի տղամարդը միացվել էր արհեստական ​​շնչառության ապարատին: Տղամարդը բուժվում էր կաթվածից Ռեֆերալ հիվանդանոցում: Մի քանի օր առաջ նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ինչից հետո նրան տեղափոխել էին Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոց:

Նույն օրը Քութաիսի քաղաքում (Իմերեթի շրջան) նոր կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդություններից 80-ամյա կին է մահացել:

Ըստ պաշտոնական տվյալների` Վրաստանում կորոնավիրուսով վարակման 3.695 մարդ է գրանցվել, որից 1534-ը առողջացել է, 22-ը մահացել է: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: