Համալիր սոցիալական ծառայության տեսքով միասնական կառույցի ձեւավորման ժամանակ կկրճատվի միայն 135 մարդ: Այս մասին սեպտեմբերի 22-ին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի թոխնախարար Աննա Ժամկոչյանը:

Նրա խոսքով` այս նախաձեռնության իրականացման համար նոր վարկային միջոցներ անհրաժեշտ չեն լինի, եւ բոլոր տեխնիկական միջոցները ձեռք կբերվեն պետական ​​բյուջով արդեն նախատեսված միջոցներից: Նոր կառույցին կապի միջոցներ կտրամադրվեն` պլանշետների եւ համակարգիչների տեսքով: Դա, ըստ փոխնախարարի, կբարելավի ինչպես աշխատողների աշխատանքի, այնպես էլ առաջարկվող ծառայությունների որակը եւ արդյունավետությունը: Ըստ Ժամկոչյանի` Հայաստանի կառավարությունը այդպիսով ցանկանում է անցում կատարել «մեկ պատուհանի» սկզբունքին քաղաքացիներին որակյալ սոցիալական ծառայություններ մատուցելու գործում` միաժամանակ խնայելով նրանց ժամանակը: