Համակարգչային մասեր արտադրող Logitech-ը ներկայացրել է իր երրորդ սերնդի MX Anywhere մկնիկը: Ընկերությունը հայտնում է ունիվերսալ սարքի թողարկման մասին, որը կարող է աշխատել ինչպես Windows-ով եւ Mac-ով համակարգիչների, այնպես էլ բջջային սարքերի հետ:

Կոմպակտ MX Anywhere 3-ի հիմնական առանձնահատկությունը MagSpeed անիվն է, որի դիզայնը սկզբունքորեն տարբերվում է սովորական մկների մեջ օգտագործվողից: Այն ապահովում է էլեկտրամագնիսական պտտում, որն ավելի ճշգրիտ է եւ ավելի արագ (մինչեւ 1000 տող վայրկյանում):

Logitech-ում խոսում են մկնիկի «ամենագնացության» մասին, որը կարող է արդյունավետ աշխատել ցանկացած մակերեսի վրա: 4000 dpi թողտվությամբ Darkfield տեխնոլոգիան կարող է նույնիսկ ապահովել սենսորի շփում ապակու հետ: Կողային ստեղները ի վիճակի են աշխատել նաեւ երրորդ կողմի ծրագրերում: Zoom-ում «Առաջ» կոճակը սկսում եւ դադարեցնում է տեսակապը, իսկ «Հետ» կոճակը անջատում եւ միացնում է խոսափողը: Ինչպես խոստովանել է ընկերությունը, նման ֆունկցիոնալության գաղափարը ծնվել է ինքնամեկուսացման ռեժիմում:

MX Anywhere 3-ում վիճելի կետեր կան: Այս մկնիկը հարմար է միայն աջլիկ մարդկանց համար: Պլաստմասսայից պատրաստված պատյանը բավականին կոմպակտ է, եւ, ըստ Logitech-ի, այն շատ հարմար է կանանց եւ երեխաների համար: Վերջապես, փաթեթավորման մեջ տրանսպորտային պատյան չկա, բայց ստեղծողները կարծում են, որ մկնիկը կարող է դիմանալ նույնիսկ անճիշտ օգտագործմանը:

Ինչպես վայել է թանկարժեք սարքին, MX Anywhere 3-ն ունի ներկառուցված վերալիցքավորվող մարտկոց, որը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել 70 օր: Վերալիցքավորման համար այստեղ օգտագործվում է Type-C միակցիչը:

Մկնիկը առաջարկվում է 6990 ռուբլի գնով: Ընդ որում, առկա է երկու տարբերակ՝ ունիվերսալ, որն ունակ է աշխատել ռադիոալիքի եւ Bluetooth ի միջոցով, եւ Mac-ի համար, որում միայն «կապույտ ատամ» կա։