Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 3.7 հազարով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիմա Սադաթ Լարին:

«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը 3.712 է, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 429.193-ի»,- նրա խոսքերը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը: Սիմա Սադաթ Լարին նշել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում մահացել է 178 հիվանդ, իսկ կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 24656-ի», հաղորդում է ՏԱՍՍ-ը: