Թուրք բժիշկները նախապատրաստվել են գրիպի ապագա սեզոնի պատճառով կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման իրավիճակի վատթարացմանը։ Այս մասին հայտարարել են Թուրքական բժշկական ասոցիացիայից, հայտնում է Deutsche Welle-ն։

«Մենք բազմիցս ասել ենք, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, գրիպի սեզոն կմտնենք [COVID-19-ով] պացիենտների շատ մեծ թվով։ Հիմա մեզ «ցունամի» է սպասում։ Մենք այս ժամանակաշրջան ենք մտնում վարակման բարձր մակարդակով»,- հայտարարել են բժիշկները։

Նրանց կարծիքով՝ պատկերն իսկապես տագնապալի է դառնում, քանի որ համավարակն, ամենայն հավանականությամբ, կսաստկանա աշնան-ձմռան շրջանում գրիպի սեզոնի սկսվելով։

Ի հավելումն՝ TTB ներկայացուցիչները քննադատել են Թուրքիայի կառավարությանը եւ COVID-19-ի տարածման դեմ պայքարում նրա միջոցառումները, ինչպես նաեւ իշխանություններին մեղադրել են վարակումների իրական պատկերը թաքցնելու մեջ։

Սեպտեմբերի 21-ին հաղորդվել էր, որ Թուրքիայում ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հաջորդել կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով հանգստավայրերի փակման մասին, չնայած համացանցում տարածված լուրերին ընթացիկ ամսվա վերջին հերթական սահմանափակումները մտցնելու մասին։ Տեղական հանգստավայրերը, նախկինի պես, հասանելի են մնում բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար, այդ թվում՝ ռուսաստանցիների։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր Թուրքիայում գրանցվել է COVID-19-ով վարակման 305 հազարից ավելի դեպք։ Ընդ որում՝ հիվանդանոցներից դուրս են գրվել ավելի քան 268 հազար ապաքինված պացիենտներ, մահացել է 7548 վարակակիր։