Այս պահին  ունենք կալանավորված  Ջերմուկ համայնքի երեք բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան և նրանց մեղադրանքներ է առաջադրվում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ամուլսարի պահապան Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այո՛ ,մենք չենք խրախուսելու ոչ մի բռնություն,  բայց նաև չենք հանդուրժելու խտրական վերաբերմունքը։

Մեր կարծիքով  խտրական է , երբ մոտ մեկ տարի առաջ Գնդեվազ գյուղում  քաշքշուկի հետևանքով կալանավորվեցին Ջերմուկ համայնքի երեք երիտասարդներ:

Մեր կարծիքով խտրական է, երբ Լիդիանի պահնորդները մի քանի տասնյակ անձանցով ծեծի են ենթարկում Ջերմուկի բնակչին և նրան օգնության հասած ոստիկանին և դա մինչ այժմ չի արժանացել իրավական համարժեք գնահատականի։

Մեր կարծիքով խտրական է,  երբ  ասում են՝ օրերս ծեծկռտուք է  տեղի ունեցել, բայց ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան։

Սիրելի պատվախնդիր ՀԱ՛Յ, այսօր մենք ինքնաբուխ կերպով,  մեր ընտանիքներով դուրս ենք գալու Ջերմուկի տաքսիների կանգառ և մեր աջակցությունը հայտնենք կալանավորված   քաղաքացիներին։

Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում,  ժամը 17։00-ից սկսած»: