Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Շատ ուրախ եմ ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները եւ լավագույն բարեմաղթանքները՝ երջանկություն եւ բարեկեցություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»: