Վատիկանը կրկնապատկել է էվթանազիայի դեմ իր բողոքը՝ այն անվանելով «սպանության ակտ», որն անհնար է արդարացնել, հայտնում է Reuters-ը:

Նոր փաստաթղթում, որը հրապարակվել է այն պայմաններում, երբ ավելի շատ երկրներ են քննարկում էվթանազիան կամ ինքնասպանության օժանդակությունը օրինականացնելու հնարավորությունը, ասվում է, որ օրենսդիրներն ու քաղաքական գործիչները, որոնք աջակցում են նման օրենքներին, «հանցակիցներ» են։

Փաստաթղթում էվթանազիայի օրինականացումը կամ ինքնասպանության հարցում օգնությունը անվանվում է «իրավական համակարգերի դեգրադացիայի նշան»:

Կաթոլիկ առողջապահական աշխատողներին ուղղված բաժնում նշվում է, որ նրանց համագործակցությունը «պետք է բացառվի», քանի որ «մենք պետք է ենթարկվենք Աստծուն, ոչ թե մարդկանց»: