Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) հետ, որում սահմանվել են հիմնական ռազմական եւ քաղաքացիական տիեզերական կազմակերպությունների միջեւ համագործակցության ոլորտներն ԱՄՆ կառավարության շրջանակներում:

Հինգ էջանոց փաստաթուղթը նախանշում է համագործակցության ոլորտները, այդ թվում` տիեզերական թռիչքները, տիեզերական քաղաքականությունը, տիեզերական փոխադրումները, ստանդարտներն ու մոլորակների պաշտպանության առաջատար մեթոդները: Համաձայնագիրը փոխարինում է 14 տարվա հնության նմանատիպ հուշագիրը NASA-ի եւ ԱՄՆ ՌՕՈւ տիեզերական հրամանատարության միջեւ` կազմակերպություն, որը վերածվեց Տիեզերական ուժերի:

Հուշագրում մեծ ուշադրություն է դարձվում մերձլուսնային տարածության վրա` երկրաչափական ուղեծրից դուրս տարածքի, որը ներառում է գործունեությունը Լուսնի շուրջ: Փաստաթղթի համաձայն` եւ Տիեզերական ուժերը, եւ NASA-ն պետք է բարձրացնեն իրենց տեղեկացվածությունը տիեզերական ոլորտում մերձլուսնային տարածքի մասին: