Instagram-ի ավստրալացի մոդելը, որը պատկերում է Կատու կնոջ, կալանավորվել է հանցագործությունների շարքի պատճառով, ներառյալ դիմակով կողոպուտներ եւ խանութներում գողություններ։

25-ամյա Մոնիկ Ագոստինոն իր հանցավոր կյանքը սկսել է մոտ երկու տարի առաջ, երբ մի քանի դեռահասների ստիպել է Սիդնեյում գողություններ կատարել, հայտնում է news.com.au-ն։

Մեծ կրծքով շիկահերը, որն իրեն ներկայացրել է որպես Կատու կին, եւ նրա հանցակիցները կողոպտել են խանութներ եւ ռեստորաններ։

Նա նաեւ փորձել է թափանցել շուրջօրյա House of Fruit խանութ եւ Le Parisien Café սրճարան, ինչպես նաեւ մասնակցել է Սթենլի սթրիթի վրա գտնվող սրճարանից գողությանը, որտեղից, հաշվետվության համաձայն, գողացել են 300 դոլար եւ վարկային քարտ։

Գրեթե 2 շաբաթ հետո նա մասնակցել է Forestville փռի վրա ռեյդին։

Ագոստինոն դատապարտվել է 2 տարվա բանտարկության։ Նա դատավճիռը բողոքարկել է եւ այս տարվա սկզբին գրավով ազատ է արձակվել դատաքննությունից առաջ, հուլիսին Ագոստինոյին ոստիկանները ձերբակալել են գրավով ազատվելու պայմանների խախտման պատճառով։

Դատավորը Ագոստինոյի պատժաժամկետը կրճատել է մինչեւ 12 ամիս՝ առանց վաղաժամկետ պայմանական ազատման։