Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների ներկայացուցիչները ակցիա են կազմակերպել ԱԺ Բաղրամյան պողոտայի մուտքի մոտ։

Նրանք նշեցին, որ եկել են խնդրելու պատգամավորներին՝ պաշտպանել Ամուլսարի համայնքներում օրենքի ու օրինականության վերականգնումը եւ համայնքների շահերը։

«Նրանք գալիս միայն ցուցարարներին են հանդիպում: Թող մտնեն մի հատ գյուղ, տեսնեն գյուղացու հետ ինչ է կատարվում: հետո նոր որոշեն, թե հետագայում ինչ անեն: Իսկ եթե ուզում են դրանով ձայն հավաքեն, չեն կարող, որովհետեւ ձայն տվողը աշխատավոր մարդն է, մենք ենք: Կխնդրեինք, որ մեր ընդդիմադիր պատգամավորները չխանգարեն մեզ, չֆինանսավորեն ցուցարարներին, իբր բնապահպաններին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Դիտարկմանը, թե փաստեր ունե՞ն, որ ֆինանսավորվում են ցուցարարները, բնակիչն արձագանքեց. «Ես երկու տարի չեմ աշխատել հանքում արդեն 3 մլն դրամ պարտք ունեմ, իսկ իրենք առանց աշխտելու կարողանում են իրենց ընտանիքը պահել»: