Վրաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 25-րդ հիվանդը, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն: Քանի տարեկան էր մահացած հիվանդը, որտեղ է նա բուժում անցել եւ դեպքի այլ հանգամանքներն այս պահին դեռ հայտնի չեն:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք. սա կրկին դեպքերի օրական ամենամեծ աճն է համավարակի սկզբից: Այս ցուցանիշից Աջարիայում գրանցվել է 165 վարակման դեպք. տարածաշրջանի համար սա եւս ռեկորդային ցուցանիշ է:

Անցած օրվա ընթացքում 69 մարդ է առողջացել կորոնավիրուսից եւ դուրս է գրվել հիվանդանոցներից:

Կառավարական stopcov.ge կայքի համաձայն` համավարակի սկզբից մինչեւ օրս Վրաստանում լաբորատոր կերպով հաստատվել է վարակման 4.140 դեպք, նրանցից 1.643 մարդ առողջացել է: 5255 մարդ գտնվում է կարանտինում, 836 մարդ` հիվանդանոցներում: