Դանիայի զինված ուժերը հայտնում են, որ ռուսական հետախուզանավը քաղաքացիական նավի է բախվել Դանիայի եւ Շվեդիայի միջեւ նեղուցում:

«Քաղաքային Ice Rose նավը եւ ռուսական հետախուզանավը բախվել են Էրեսունդի հարավային մասում»,- նշվում է Դանիայի բանակի կողմից Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեպքի վայր են ժամանել Դանիայի զինված ուժերի պարեկային նավը և շվեդական բուքսիրը, Ice Rose նավի նկատմամբ վերահսկողություն է իրականացվում` համոզվելու համար, որ այն անվտանգ է ծովագնացության համար: