Սեպտեմբերի 24-ին Հայաստանի որոշ տարածքներում հիմնականում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավ-արեւմտյան քամու ուժգնացում` մինչեւ 15-20 մ/վ: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը` +28 +30:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` +6 +10, ցերեկը` +20 +25,

Կոտայքի լեռներում գիշերը` +6 +10, ցերեկը` +20 +25,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +11 +13, ցերեկը` +25 +27,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +6 +10, ցերեկը` +20 +25,

Լոռիում գիշերը` +9 +13, ցերեկը` +19 +24,

Տավուշում գիշերը` +11 +16, ցերեկը` +22 +27,

Արագածոտնի լեռներում գիշերը` +6 +10, ցերեկը` +20 +25,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +12 +16, ցերեկը` +28 +30,

Արարատում գիշերը` +13 +17, ցերեկը` +28 +30,

Արմավիրում գիշերը` +13 +17, ցերեկը` +28 +30,

Վայոց Ձորի լեռներում գիշերը` +6 +10, ցերեկը` +20 +25,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +13 +17, ցերեկը` +28 +30,

Սյունիքի հովիտներում գիշերը` +14 +19, ցերեկը` +25 +30,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +9 +13, ցերեկը` +20 +25,

Լեռնային Ղարաբաղ գիշերը` +10 +15, ցերեկը` +21 +26 (հովիտներում գիշերը` +14 +19, ցերեկը` +25 +30):