Փարիզի ոստիկանությունը ռումբի պայթյունի սպառնալիքի մասին տեղեկությունից հետո Էյֆելյան աշտարակի շուրջ տարածքն արգելափակել է։

Ոստիկանական մեքենաները շրջապատել են աշտարակի տակ փողոցները եւ Սենայի վրայի կամուրջները մինչեւ Տրոկադերո հրապարակ։ Դեպքի վայրից 2 ոստիկաններ Associated Press-ին հայտնել են, որ գործողությունը հեռախոսով ռումբի պայթյունի սպառնալիքի հետեւանք է։

131-ամյա աշտարակը սովորական տարիներին ամեն օր ընդունում է մոտ 25 000 զբոսաշրջիկների, բայց այս տարի այցելությունների թիվը նվազել է կորոնավիրուսով պայմանավորված ուղեւորությունների սահմանափակումների պատճառով։