Սեպտեմբերի 17-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Իջևանի Երևանյան փողոցի շինություններից մեկում և հողատարածքում։

Արդյունքում՝ խոտի դեզում հայտնաբերվել է փամփուշտների համար նախատեսված մետաղյա տուփ՝ 5,45 մմ տրամաչափի 949 փամփուշտով:

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։