Այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական եւ երկրի ներքաղաքական իրավիճակին ու հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր։

Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջարկով եւ խորհրդի անդամների միաձայն հավանությամբ Խորհուրդը կուսակցության մամուլի քարտուղար է նշանակել «Հայրենիք»-ի խորհրդի անդամ Սոս Հակոբյանին։

Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ՝ Վարդան Ոսկանյանը նշանակվել է հանրային կապերի հարցերով կուսակցության խորհրդական։

Շնորհավորելով գործընկերներին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ կուսակցությունը համալրվում է արհեստավարժ մասնագետներով, որոնց ուսերին մեծ պատասխանատվություն է դրված։

Կուսակցության խորհուրդը քննարկել է նաեւ հոկտեմբերի 8-ին սպասվող համապետական հանրահավաքի հետ կապված հարցեր։