Apple ընկերությունը կարող է iPhone-ի նոր մոդելներ ներկայացնել արդեն հոկտեմբերին: Այս մասին հայտնում է Apple Insider-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Ըստ զրուցակցի տվյալների՝ հոկտեմբերի 13-ին ընկերությունը նախատեսում է միջոցառում, որի ժամանակ կարող է տեղի ունենալ նոր սերնդի գաջեթների շնորհանդես:

Ընդ որում՝ iPhone-ի նախնական պատվերը կարող է մեկնարկել հոկտեմբերի 16-ին:

«Apple-ը միջոցառումը կանցկացնի երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 13-ին, իսկ նախնական պատվերները կմեկնարկեն ուրբաթ, հոկտեմբերի 16-ին»,- ասել է աղբյուրը:

Ենթադրվում է, որ ընկերությունը iPhone 12-ի նոր մոդելը կներկայացնի iPhone 12 Max-ի, ինչպես նաեւ iPhone 12 Pro-ի եւ iPhone 12 Pro Max-ի հետ միասին: