ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Twitter-ում հրապարակել է իր հեռախոսահամարը եւ խնդրել ամերիկացիներին իրեն SMS հաղորդագրություններ ուղարկել առաջիկա նախագահական ընտրությունների ծրագրերի վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եկեք մի նոր բան փորձենք: Եթե դուք Միացյալ Նահանգներում եք, ինձ ուղարկեք տեքստային հաղորդագրություն 773-365-9687 հեռախոսահամարով»,- ասվում է գրառման մեջ:

Քաղաքական գործիչը ամերիկացիներին խնդրել է պատմել, թե ինչպես են նրանց գործերը, ինչ են մտածում եւ «ինչպես են պատրաստվում քվեարկել այս տարի»:

Օբաման նշել է, որ ինքը ժամանակ առ ժամանակ «կապի մեջ կլինի» եւ խոստացել է հաղորդակից դարձնել առաջիկա քվեարկության վերաբերյալ իր մտքերին:

ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին, իսկ մի քանի նահանգներում վաղաժամ քվեարկությունն արդեն սկսվել է: Երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը առաջադրվում է երկրորդ ժամկետի համար եւ պայքարելու է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի դեմ: