ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է իշխանության խաղաղ փոխանցման խոստում տալ նոյեմբերին նախագահական ընտրություններում պարտվելու դեպքում, փոխանցում է BBC-ն։ 

«Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։ «Անկեղծ ասած՝ փոխանցում չի լինի, կլինի շարունակություն»,- հավելել է նա՝ ի պատասխան լրագրողի հստակեցնող հարցի։

Նա նաեւ կրկին խոսել է այն մասին, որ փոստային քվեարկությունը, որին այս տարի համավարակի պատճառով մտադիր են դիմել շատ ավելի մեծ թվով ամերիկացիներ, կեղծումների համար խոցելի է։