Youtube-ը արհեստական բանականության ավելի ու ավելի շատ տեխնոլոգիաներ է ներմուծում: Այժմ դա կառնչվի տարիքային սահմանափակումներին: Այսինքն՝ դիտողները ստիպված կլինեն մուտք գործել իրենց հաշիվներ՝ որպեսզի հաստատեն իրենց տարիքը եւ դիտելու հնարավորություն ստանան, հաղորդում է Popmech-ը:

Ընկերությունը պատրաստ է որոշ սխալների՝ տեսանյութերը պիտակավորելիս: Բայց սա միակ խնդիրը չէ: Օրինակ՝ կայքում տեղադրված տեսանյութը դիտելու համար օգտագործողը կուղղորդվի Youtube, որտեղ նա ստիպված կլինի նույնականացվել: Ի դեպ, տեսանյութ դիտելու համար դիտողներից կարող է պահանջվել «անձը հաստատող վկայական կամ կրեդիտ քարտ` իրենց տարիքը ապացուցելու համար»:

Կազդի՞ արդյոք մոդերացիայի նոր մեթոդը փող աշխատելու ունակության վրա: Ընկերությունը այդպես չի կարծում՝ եթե տեսանյութը ստացել է տարիքային սահմանափակում, ապա հավանական է, որ այն խախտում է գովազդատուների հանդեպ ընկերության կանոնները: Այդպիսի տեսանյութերը կունենան գովազդի սահմանափակումներ: Կամ ընդհանրապես գովազդ չի լինի:

Մոդերացիայի նոր մեթոդը կհայտնվի ծնողների կողմից հաճախացած քննադատության պատճառով, որոնք դժգոհ են, որ կայքը երեխաների համար անվտանգ չէ: Եւ սա, չնայած YouTube-ի անընդհատ պնդումներին, որ կայքը նախատեսված չէ 13 տարեկանից ցածր անձանց համար, նրանց համար գոյություն ունի Youtube Kids-ը: