Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է մի շարք երկրների կշտամբանքները «գաղտնի» երդմնակալության վերաբերյալ, որն անցկացվել է նախօրեին, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

Նա նշել է ոչ կառուցողական դիրքորոշումը, որն առանձին պետություններ գրավում են Բելառուսի նկատմամբ։ «Հատկապես հարեւանները, ինչը զարմանալի է։ Հարեւաններն Աստծուց են, նրանց չես ընտրում, եւ մենք դատապարտված ենք միասին ապրելու, բարեկամություն անելու։ Բայց պարզվում է, որ ոչ միշտ է այդպես։ Հարեւան պետությունները, հատկապես Լեհաստանը, գիտեք, ինչ դիրքորոշում են գրավել,- ասել է նա։ - Նույնիսկ երեկվա երդմնակալության վերաբերյալ ոչ այն է վիրավորանք է, ոչ այն է պահանջ, որ մենք լեհերին, լիտվացիներին, ուկրաինացիներին, չեխերին կամ էլի ինչ-որ մեկին չենք հայտնել, որ այդ միջոցառումն անցկացնելու ենք»։

«Դե, կարծում եմ, որ Բելառուսի օրենքներով մենք արեւմտյան պետություններից ոչ մեկին եւ ընդհարանպես ոչ մեկին պարտավոր չենք նախազգուշացնելու։ Սա մեր երկրի ներքին գործն է։ Եվ քննադատությունը միայն մեկն է՝ ոչ այն է գաղտնիք, ոչ այն է գաղտնիություն։ Գիտեք, երդմնակալությանը հրավիրվել էր մոտ 2 հազար մարդ՝ զինվորականների հետ միասին։ Եվ դա գործնականում անհնար էր գաղտնի պահել»,- նկատել է Բելառուսի առաջնորդը։

«Բայց եթե նրանք այս մասին չգիտեին, ապա որտե՞ղ է նրանց հետախուզությունը, որտե՞ղ են ԿՀՎ-ականները, գերմանական հետախուզությունը։ Լեհերն այստեղ հազարներով ոտքով են գալիս։ Նրանք ո՞ւր էին նայում։ Ուստի թող իրենց հետախույզներին հարցնեն, թե ինչու իրենց չեն զեկուցել։ Իսկ ընդհանրապես, նայեք նրանց Telegram ալիքները։ Նախօրեին նրանք հայտնել էին այն մասին, որ 23-ին երդմնակալություն է լինելու, չէ՞ որ նրանք այդ մասին գրել են։ Այս պատճառով, ահա եւ, թեկուզ ինչ-որ բանի պետք է կառչել»,- ասել է Լուկաշենկոն։

«Դե, իսկ ինչ վերաբերում է երեկվա միջոցառմանը, ապա դուք, հավանաբար, չէիք կարող չնկատել, որ նախագահի ավտոշարասյունը ամբողջ քաղաքով ընթացել է ոչ ավանդական ձեւով։ Մենք, կարծես, զգում էինք, որ մեզ կշտամբելու են ինչ-որ գաղտնապահության մեջ։ Մենք ընթացել ենք ամբողջ քաղաքով, մարդիկ դա տեսել են։ Ուստի ոչ մի գաղտնիք չկա։ Եվ ես ներկայիս նախագահի երդմնակալությանը,- սա իմ առաջին երդմնակալությունը չէ,- ինչ-որ մեծ երեւութական նշանակություն չեմ տալիս։ Սովորական աշխատանքային վիճակ է,- նշել է Բելառուսի առաջնորդը։ - Բայց նրանք ինչո՞ւ են դա ցանկանում։ Նրանք դա անում են այն պատճառով, որ թեժացնեն բողոքի, այսպես կոչված, տրամադրությունը։ Որ փողոցներ ավելի շատ մարդիկ թափվեն, ինչպես սովորաբար շաբաթ, կիրակի։ Ահա թե ինչու է նրանց դա պետք։ Մենք դա հասկանում ենք եւ դրան պատրաստ ենք»։