ՊԵԿ-ի պարգեւավճարների մասին այնքան է խոսվել, որ այլեւս կարիք ու անհրաժեշտություն չեմ տեսնում դրան անդրադառանալու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերչի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵկ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ ՊԵԿ պարգեւավճարները կազմել են 5 մլրդ դրամ, ինչը ավելի շատ է, քան Գյումրի քաղաքի բյուջեն, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Ամենեւին համեմատելի չեն այդ երկու հարթությունները, եւ ես առաջարկում եմ պարգեւավճարների հարցին այդ կտրվածքով եւ այդ համեմատությամբ չմոտենալ: ՊԵԿ-ի պարգեւավճարները շատ համահունչ են, շատ ճիշտ են գնահատված յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքով»:

Հարցին, թե այսինքն եթե պարգեւավճար չտաք, նորմալ չե՞ն աշխատի, նա պատասխանեց. «Միայն աշխատավարձը բավարար չէ ՊԵԿ-ի աշխատակիցների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար»:

Շարքային քաղաքացու համար 68 հազար դրամը բավարա՞ր է, հարցին էլ ասաց. «Դա այլ հարց է, պարգեւավճարների ֆոնին բարձրացնելու հարց չէ»: