Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 23-ին Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 32-ամյա Գեղանուշ Ղ.-ն, որը սեպտեմբերի 17-ից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: