Հայաստանում մարդիկ, ովքեր վարկ են ստացել եւ արդյունքում նորմալ մարել են դրանք, մի քանի անգամ ավելի շատ են, քան անբարեխիղճները եւ խնդրահարույց դեպքերը: Այս մասին սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Ըստ նրա` վարկեր վերցնող քաղաքացիներն այդ պահին անուշադրությամբ ուսումնասիրում  ներկայացված պայմանները: Խոսելով առկա խնդիրների մասին` Կենտրոնական բանկի փոխնախագահը նշեց, որ իրենք երկու հարց ունեն, որոնք, ինչպես Կենտրոնական բանկում հույս ունեն, Ազգային ժողովը կլուծի առաջիկայում: Մասնավորապես, անհրաժեշտ է հրաժարվել վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ չլիցենզավորված եւ միջնորդ վարկային առաջարկների գովազդների տեղադրումից համացանցում: