Բանկերի եւ վարկային հաստատությունների հետ կապված հարցերում օմբուդսմենի լիազորությունները սահմանափակ են: Այս մասին «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Նրա խոսքով` Մարդու իրավունքների պաշտպանն իրավասություն չունի զբաղվել բանկերի եւ վարկային հաստատությունների հետ կապված կոնկրետ բողոքներով:
«Այնուամենայնիվ, օմբուդսմենի որոշակի մոնիտորինգ է իրականացնում` մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները լուծելու համար: Նաեւ որոշակի աշխատանքներ են տարվում: Օրինակ, 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 23-ը Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը 400 մարդուց 200 գրավոր եւ բանավոր բողոք է ստացել բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակ ստացվել է 83 բանավոր եւ գրավոր դիմում 276 մարդուց»,- ասաց Թաթոյանը: