Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Սեւանի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2 օր առաջ, հագուստ գնելու նպատակով, իր տուն էր եկել մի կին: Հագուստը փորձելու համար մտել էր ննջասենյակ, որտեղից էլ գողացել էր բջջային հեռախոս։

Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները ճշտեցին կասկածվողի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Կինը հրավիրվեց ոստիկանություն։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց կատարածը եւ ներկայացրեց գողացած հեռախոսը։

Նախապատրաստվում են նյութեր։