Ես երբեւէ չեմ պնդել, թե ՍԴ-ում առկա է ճգնաժամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՍԴ ճգնաժամն այս ընտրությամբ հանգուցալուծվելո՞ւ է, թե՞ ոչ։

«Կազմը համալրած դատավորներից մեկն էլ ես եմ։ Նախ ես երբեւէ չեմ պնդել, որ ՍԴ-ում կա ճգնաժամ։ Նշել եմ, որ առկա են որոշ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։ Լուծումների հետ կապված գործընթացի առնչությամբ բազմիցս ներկայացրել եմ հրապարակային ելույթներ։ Այլ հարց է, թե գործընկերներս, հանրությունը, քաղաքացիական հասարակությունը որքանով են կիսում իմ մոտեցումները: Իսկ այս պահին, որպես ՍԴ դատավոր, բնականաբար զերծ կմնամ մեկնաբանություններից»,- ասաց Էդգար Շաթիրյանը։